211652_close_icon
views-count3784 դիտում article-date 19:00 14-12-2015

Ո՞վ մշակույթ չունի, մե՞նք... կորցրե՜լ ենք

«Տվեք ինձ հենման հետ, և ես կհրեմ երկիրը»: Տարածված կարծիք կա, թե Արքիմեդն այս խոսքն ասելիս, նկատի է ունեցել, որ լծակի և հենման կետի առկայությամբ կարելի է տեղաշարժել երկիրը: Այս խոսքից հետո մարդկությունը սկսել է փնտրել հենման կետ, սակայն չի գտել: Եվ քանի որ չի գտել, ապա կարելի է ապահով լինել, որ երկիրը շուռ տվող չի լինի: Իրականում այս խոսքն ունի ոչ այնքան բուն՝ գիտական, որքան փոխաբերական՝ մշակութային-քաղաքակրթական նշանակություն: Մշակույթի մեջ հենման կետը գաղափարն է: Առանց գաղափարի չի կարող ստեղծվել մշակույթ: Հնարավոր չի պահպանել մշակութային ավանդույթը առանց գաղափարի: Մի ժամանակ փիլիսոփայությունը մշակույթի հայրն էր: Զուտ գաղափարը ներկայացվում էր որպես փիլիսոփայություն, իսկ այնուհետև այն առարկայական արատացոլում էր ստանում ստեղծագործությունների, արվեստների և արհեստների մեջ: Օրինակ՝ ռոմանտիզմի գաղափարի վրա հիմնվելով ստեղծվեց ռոմանտիկ մշակույթ: Սենտիմենտալ գաղափարներով ստեղծեցին սենտիմետալ ստեղծագործություններ: Ազգային գաղափարով ստեղծվեց պետություն (Օրինակ՝ Մեծ Հայքը): Կայսերական գաղափարով ստեղծվեց կայսրություն և կայսերական մշակույթ և այլն: Եվ քանի որ մշակույթը գաղափարի առարկայացումն է, ապա արքիմեդյան հայտնի խոսքը մշակութային հարթության մեջ պրոեկտելիս կստացվի. «Տվեք ինձ գաղափար, և ես կստեղծեմ մշակույթ»: Այս առումով ստեղծագործությունն արժեք է ներկայացնում միայն այն դեպքում, երբ արտացոլում է որևէ գաղափար: Եթե աշխատանքը գաղափար չի առաջադրում, զարգացնում կամ արտացոլում, ապա այն արտագրություն է, զառանցանք, բամբասանք, դատարկաբանություն, լավագույն դեպքում՝ հիմարություն: Իսկ որտեղի՞ց կարելի է գաղափար վերցնել, ովքե՞ր են գաղափար ծնում: Հավատացյալը համոզված է, որ ցանկացած գաղափար Աստծուց է, շնորհվում է նվիրյալների, շնորհալիների միջոցով, և նպատակ ունի աշխարհիկ կյանքը մոտեցնելու երկնայինին, ի վերջո՝ հավասարեցնելու: Աշխարհիկացման (սեկուլյարիզացիա) դարաշրջանում (ուշ միջնադար) համոզված էին, որ գաղափարը ծնվում է աշխարհի նկատմամբ սիրուց և ունի աշխարհն արդար դարձնելու նպատակ: Բնապաշտները (ներկայում՝ բնապահպանները) գաղափարները վերցնում են բնությունից՝ բնության հետ ներդաշնակվելու համար: Մարդակենտրոն աշխարհում գաղափարները սևեռվում են մարդու իրավունքների, ազատության, հավասարության, անկախության, ժողովրդավարության խնդիրների վրա: Գաղափարի դեֆիցիտը վկայում է սիրո, հավատի, հույսի բացակայության կամ արժեզրկման մասին: Հետևաբար, արժեքավոր ստեղծագործության դեֆիցիտ կամ բացակայություն հնարավոր է, երբ չկան սեր, հավատ, հույս, քրիստոնյա, երևակայություն, նպատակ, գաղափար, գաղափարի նվիրյալ, այլ միայն դեպրեսիկներ, դեբիլներ և մարդանման կենդանիներ, որոնց չեն հետաքրքրում Աստված, բնությունը, մարդը, աշխարհը, առավել ևս՝ երկիրը տեղաշարժելու տեսական հնարավորությունը: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր