211652_close_icon

Կրակոցներ Արարատի մարզում, կա վիրավոր, պատճառը ավտոմեքենա վարելու հարցի շուրջ առաջացած վիճաբանություն է եղել

views-count4924 դիտում article-date 20:01 15-08-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղում հարձակվել են տներից մեկի վրա և հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ օգոստոսի 8-ին ժամը 22։00-ի սահմաններում Վանաշեն գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհին գտնվող ավտոլվացման կետի մոտ մեքենան վարելու շուրջ վիճաբանություն է ծագել Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Մանուկ Հ․-ի, 30-ամյա Արման Հ․-ի և 45-ամյա Գագիկ Ք․-ի միջև, որի ժամանակ վերջիններս քաշքշել են միմյանց և հեռացել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով այնուհետև ժամը 23։00-ի սահմաններում Գագիկ Ք․-ն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Մանուկ Հ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա ու այդ ընթացքում Մանուկ և Արման Հ․-երը դուրս են եկել փողոց, որից հետո Գագիկ Ք․-ն շարունակել է ինքնաձիգից կրակահերթ արձակել վերջիններիս ուղղությամբ, որի ժամանակ էլ Մանուկ Հ․-ն ստանալով հրազենային վնասվածք տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Ոստիկանների կողմից Գագիկ Ք․-ն ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի մարզային քրեական վարչություն և ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր