Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Չարենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին, կողքին էլ՝ ինքնաձիգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական և Մարաշի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Հարություն Դանիելյանի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ոստիկանության Մարաշի բաժնի պետի Մառլեն Հակոբյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և տարածքի սպարկումը ոչ թե Կենտրոնականի, այլ Մարաշի բաժնի հսկողության տակ է:
Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է քաղաքացու մահը:
Դեպքի մասին ոստիկանության Մարաշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:
Տեղում պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ալեն Ս.-ն էր:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ պատահար, պարզվում է, քանի որ իրավապահները այդ 3 վարկածների ուղղությամբ են աշխատում:
Հնարավոր է, որ կա՛մ կրակելով սպանել են, կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ էլ դիակի մոտ հայտնաբերված ինքնաձիգն անզգուշաբար փորձարկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։