211652_close_icon

Ապարանի քաղաքապետի գլխավորությամբ 30 տարի վարորդների համար պատուհաս ու փորձանք դարձած, Արայի ամառանոցներ տանող 3.5 կմ ճանապարհը արդեն սկսել են վերանորոգել. այս պահին կատարվում են ճանապարհի լայնացման ու փոսալցման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count1330 դիտում article-date 15:22 16-08-2025
SHAMSHYAN.com-ը հուլիսի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արայի գյուղի ամառանոցների 3-4 կմ-անոց ճանապարհի ոչ բարվոք վիճակի մասին:
 
Ճանապարհը լի էր մարդաբոյ փոսերով, նույնիսկ 2 հատվածներում կար փլուզման վտանգ, որը շահագործվում է իբրև կամուրջ:
 
Արայի գյուղի ամառանոցների մեծ թվով բնակիչներ խնդրանքով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ապարանի խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին, խնդրելով, որ հնարավորության սահմաններում ճանապարհը վերանորոգվի, քանի որ այդ փոսերի պատճառով նույնիսկ շտապօգնության ավտոմեքենաները մի քանի անգամ չեն կարողացել մոտենալ բուժառուին:
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից օրեր անց Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ ժամանում է Արայի ամառանոցներ, տեղում ծանոթանում է խնդրին և հանդիպում մոտ 100 բնակչի, որի ժամանակ քաղաքապետը խոստանում է, որ հնարավորության սահմաններում ինքը ամեն ինչ կանի, որպեսզի մասամբ ճանապարհը դառնա անցանելի, առաջին իսկ գործը նախ ճանապարհի լայնացումն է, ապա փոսալցումը, որից հետո ասֆալտապատումը Կառավարության օժանդակությամբ կարվի:
 
Այսօր արդեն 2 օր է՝ Ապարանի քաղաքապետի հանձնարարականով՝ հատուկ տեխնիկաներով սկսվել են ճանապարհի լայնացման ու փոսալցման աշխատանքները և առաջիկայում միջոցներ են ձեռք առնվելու, որպեսզի կատարվի ասֆալտապատում: 
 
30 տարի պատուհաս դարձած ճանապարհը, կարծես թե, նոր շունչ է ստանում և դա առաջին հերթին Ապարանի քաղաքապետ Կ. Եղիազարյանի շնորհիվ, ով հերթական անգամ գործով ապացուցեց, որ ինքը թասիբով ապարանցի է, որ իր խոսքը գործ է ու նա կանգնած է ժողովրդի թիկունքին: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հսկայածավալ աշխատանքներ է իրականցրել ու շարունակում է իրականացնել Հանրապետությունում ճանապարհաշինարարության ոորտում՝ գաղտնիք չէ. հիմնովին վերանորոգվել են ոչ միայն ճանապարհներ ու վտնագավոր, ամեն պահի փլուզման ենթակա կամուրջներ, ալ նաև ստեղծվել են նոր ճանապարհներ, կառուցվել նոր կամուրջներ, գովելի է, որ նման ճանապարհներ ու կամուրջներ կառուցվում են այնպիսի գյուղերում, որտեղ վերջին անգամ ասֆալտապատում իրականացվել է սովետական տարիներին: 
 
Կառավարությունը նաև հսկայական աշխտանքներ է իրականացնում՝ Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ, քանի որ վերջին ցուցանիշներով զբոսաշրջիկների թիվը Հայաստան ինչքան էլ նվազի, միևնույն է՝ միշտ լինում են աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներ: 
 
Արագածոտնի մարզի Արայի գյուղում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Արայի գյուղի ամառանոցներում, 300-ից ավելի բնակիչներ էեն ապրում ու եղել են բազմաթիվ դեպքեր, որ հենց այդ ամառանոցներ են այցելել նաև զբոսաշրջիկներ: 
 
Գյուղը էլ ավելի կծաղկի ու կբարգավաճի, եթե ՀՀ կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Արագածոտնի մարզպետարանն ու Ապարան խոշորացված համայնքի ղեկավարը Արայի գյուղի ամառանոցներում գտնվող մոտ 3-4 կմ-անոց, ժողովրդի կողմից արդեն «անհասանելի ճանապարհ» անունը ստացած հատվածը կարգի բերեն: 
 
Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղից դեպի Արայի ամառանոցներ տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհը մեղմ ասած անմխիթար վիճակում է։ Սովետական տարիներին էր վերջին անգամ ճանապարհը բարեկարգվել։

Վաղուց է այստեղ ասֆալտ չկա։ Ամռան այս շրջանում հատկապես ակտիվացել է մեքենաների շարժը։ Մարդիկ ու մեքենաներն են դժվարությամբ անցուդարձ անում։ Զբոսաշրջության զարգացման համար այս ճանապարհը նույնպես կարևոր է։ Քաղաքացիները մեծ դժվարությամբ են երթևեկում, վնասում են մեքենաները։ Իսկ Շտապօգնության մեքենաներն առհասարակ այս փողոց չեն մտնում։ Բնակիչներն ասում են, օրեր առաջ մարդ է վատացել, իրենք էլ ստիպված են եղել այս հատվածը նրան մեքենայով անցկացնել, հետո արդեն շտապօգնություն է օգնության հասել։

ՏԿԵ նախարարությանը, Արագածոտնի մարզպետին ու Ապարան խոշորացված համայնքի ղեկավարին են դիմում։ Խնդրում գոնե ժամանակավոր լուծում տալ՝ փոսալցման աշխատանքներ կատարել, քանի որ այս ճանապարհը կենսական նշանակություն ունի տարածքում ապրողների համար։
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ էլ ասում էին, որ գոնե կատարեն ճանապարհի հարթեցման աշխատանքներ, հետո խճաքարերով խճապատեն, իսկ բազմաթիվ մարդաբոյ փոսեր էլ գոնե ժամանակավորապես ասֆալտապատեն ու ուզում ենք հավատալ, որ այդ հարցում թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, թե Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու թե Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը կընդառաջեն հարյուրավոր բնակիչների խնդրանքին և սայլը տեղից կշարժվի և որ ամենակարևորն է՝ ամռանոցներ մտնող 2 իբրև կամուրջ հանդիսացող այդ հատվածը նույնես հիմնովին նորոգեն, հակառակ դեպքում եթե փլուզում տեղի ունեցավ, իսկ դրա վտանգն ակնհայտ է, մի ամբողջ ազգաբնակչություն կհայտնվի անօգնական վիճակում՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ «գլոբուսից դուրս»: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր