Արտակարգ դեպք` Շիրակի մարզում․ Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաղինակ Միքայելյանը և Արմեն Ավետիսյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը։
Տեղում պարզվել է, որ լիցքավորման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Հովհաննես Խ․-ի կողմից կայանված «Avatr» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այն բռնկվել է, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից։
Հրշեջ փրկրարաները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարեկային ծառայությունը պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Խ․-ին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։