Վանդալները հարձակում են գործել Facebook-ի գրասենյակի վրա, քարեր նետել ու ներկեր լցրել
Շուրջ 20 դիմակավորված վանդալներ Համուրգում տեղակայված Facebook սոցիալական ցանցի մասնաճյուղի շենքի վրա քարեր են նետել ու ներկեր լցրել: Շենքին մեծ վնաս է հասցվել, որի չափը մասնագետները հաշվարկում են: AFP-ն տեղեկացնում է, որ գրասենյակի պատին հարձակում գործած անձինք թողել են գրություն՝ Facebook Dislike և դրանից հետո հեռացել տարածքից: