211652_close_icon
views-count4978 դիտում article-date 20:55 02-05-2017

«Սպանեք Էրդողանին». Ցյուրիխում դիմակավոր անձինք ներկեր են շփել Թուրքիայի հյուպատոսարանի վրա

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում դիմակավոր անձինք ներկ են շփել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի պատերին։ Անհայտ անձինք ներկերով լցված շշեր են նետել շենքի ուղղությամբ, հյուպատոսարանի հարևանությամբ գտնվող ավտոբուսի կանգառի ապակու վրա գրել «Սպանեք Էրդողանին»: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ասիյե Նուրջանը ասել է, որ հարձակումն իրականացրել է շուրջ 60 մարդուց բաղկացած խումբը: Ձերբակալվածներ չկան: [img]http://shamshyan.com/ups/images/0902407001493741486730114.jpg[/img] «Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Հարձակումը տեղի է ունեցել ոչ աշխատանքային օրվա ընթացքում»,- հայտարարել է դիվանագետը: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հարձակման կազմակերպան մեջ մեղադրվում են Քուրդիստանի աշխատավորների կուսակցության (PKK) համախոհները:

Նմանատիպ նյութեր