2039 դիտում
15:13 13-12-2015
London Chess Classic. Ամեն ինչ կորոշվի այսօր
London Chess Classic մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրը որևէ պարզություն չմտցրեց հաղթողի հարցում:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/12/72737/]խաղաց[/url] ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Սա Արոնյանի 7-րդ ոչ ոքին էր մրցաշարում:
Վերջին տուրից հետո բացառիկ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մրցաշարում: Առաջատարները երկուսն են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը և հոլանդացի Անիշ Գիրին, որոնք վաստակել են են 5 միավոր: Նրանցից կես միավորով ետ են մնում Լևոն Արոնյանը, Մագնուս Կառլսենը և Ալեքսանդր Գրիշչուկը:
Եվ այսօր՝ մրցաշարի վերջին տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է Վաշիեր-Լագրավի հետ: Ըստ էության, այս պարտիայում էլ, ամենայն հավանականությամբ, կորոշվի մրցաշարի չեմպիոնի հարցը: Արոնյանին չեմպիոն դառնալու հնարավորությունները պահպանելու համար միայն հաղթանակ է անհրաժեշտ:
Այսօր՝ բացի Արոնյան - Վաշյե-Լագրավ պարտիայից, կկայանան նաև հետևյալ մրցամարտերը.
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747)
Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803)
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
17:23 05-12-2015
Մեկնարկեց London Chess Classic սուպերմրցաշարը
3521 դիտում
18:39 05-12-2015
London Chess Classic սուպերմրցաշար. Արոնյան-Անանդ. ուղիղ միացում
1689 դիտում
14:16 07-12-2015
London Chess Classic. Արոնյանը նորից ոչ-ոքի խաղաց
Այս բաժնից
2857 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3388 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3187 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»