Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
                        ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջան-Ճամբարակ, Վայք-Սարավան և Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածներում  տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Ապարանի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

