Վորոնեժի նյարդահոգեբուժական դիսպանսերում հրդեհ է բռնկվել. կա 23 զոհ
ՌԴ Վորոնեժի նյարդահոգեբուժական դիսպանսերում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնումէ Риа Новости-ն` հղում տալով տեղի իշխանությունների ներկայացուցչին:
Հրդեհի հետևանքով 23 հիվանդ է զոհվել:
Այս պահին Վորոնեժի հիվանդանոցներից մեկն են տեղափոխել հրդեհից տուժած 2 վիրավոր, որոնցից 1-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Հրդեհի վայրում աշխատանքները շարունակվում են: Դիսպանսերի բժշկական անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: