Նյարդահոգեբուժական դիսպանսերում 32-ամյա Արմանը ծեծել է հիվանդներից մեկին
32-ամյա Արման Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բուժման մեջ գտնվելով Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում առանց որևէ պատճառի ձեռքով 2 անգամ դիտավորությամբ հարվածել է ստացիոնար բուժման մեջ գտնվող Արտուշ Գևորգյանի դեմքին`պատճառելով առողջության թեթև վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: