211652_close_icon
views-count11418 դիտում article-date 09:51 17-03-2016

Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Նարկոլոգիական դիսպանսերում որպես թմրամոլ գրանցված 39 վարորդի տրանսպորտային միջոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջին 3 օրերի ընթացքում Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ոստիկանության տարածքային բաժինների քրեական հետախուզության աշխատակիցների և համայնքային ոստիկանների հետ ծառայություն կատարելիս պարզել են, որ բոլոր 39 ավտոմեքենաների վարորդները որպես թմրամոլներ հաշվառված են Նարկոլոգիական դիսպանսերում և, ըստ օրենքի, վերջիններս իրավունք չունեն վարելու ավտոմեքենա: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված բոլոր վարորդների վարորդական իրավունքի վկայականները առգրավվել են, և նրանց մեծ մասը եղել են կամ տաքսու կամ մարդատար Գազելների վարորդներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր