Հոմսում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի
Սիրիական Հոմս նահանգում այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շուրջ 22 մարդ է մահացել, իսկ ավելի քան 70 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք:
Vesti.ru-ն տեղեկացնում է, որ մեքենայի մեջ պայթուցիկ նյութը պայթել է, ինչի հետևանքով օդ են բարձրացել տարածքում տեղադրված գազի բալոններ: Պայթյուները որոտացել են ալ-Ահլի հիվանդանոցի կողքին, որը գտնվում է ազ-Զահրա թաղամասում: