Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 100-ի
Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 94-ի, կա մոտ 150 վիրավոր:
Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:
Նշվում է, որ մահապարտների մեջ եղել է նաև կին:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/05/11/84838/]Հիշեցնենք[/url], որ Բաղդադի հյուսիսում` Մադինաթ էս Սադր թաղամասում, տեղի էր ունեցել ահաբեկչություն, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, առնվազն 50 մարդ էր զոհվել:
Պայթյունը տեղի էր ունեցել շիաների թաղամասում` շուկայի տարածքում: