211652_close_icon
views-count1598 դիտում article-date 19:19 12-12-2015

«Բժիշկներ առանց սահմանների». Քունդուզում ԱՄՆ-ի հրթիռակոծությունից 42 մարդ է մահացել

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է տվյալներ ԱՄՆ օդային ուժերի հարվածների հետևանքով աֆղանական Քունդուզ քաղաքում զոհերի թիվը: Ըստ այդմ, մահացել է 42 մարդ: Մահացածների թվում են հիվանդանոցի 14 աշխատակիցներ, 24 հիվանդներ, բուժանձնակազմի 4 ասիստենտներ: RT-ն հիշեցնում է, որ դեռևս հոկտեմբերի 3-ին ԱՄՆ օդային ռազմական ուժերը հրթիռակոծել էին Քունդուզը, ինչի արդյունքում զգալի տուժել էր «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հոսպիտալը: Այդ ժամանակ հոսպիտալում է եղել 200 մարդ:

Նմանատիպ նյութեր