«Էբոլա»-ի դեմ անհապաղ միջոցներ չեն ձեռնարկվել. Բժիշկներ առանց սահմանների
                        Բժիշկներ առանց սահմանների միջազգային հումանիտար կազմակերպությունը մեղադրել է միջազգային հանրությանը Արևմտյան Աֆրիկայում «Էբոլա» վիրուսի դեմ պայքարում անգործության մեջ: 
Վիրուսի տարածումից մեկ տարի հետո հրապարակված հաշվետվության մեջ նշվում է, որ ոչ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ոչ երկրների իշխանությունները, ուր տարածվել է վիրուսը, չեն արձագանքել անհապաղ միջոցներ ձեռնարկելու կոչերին, ինչն էլ  հանգեցրել է մեծ թվով զոհերի: 
Վերջին տվյալներով, մեկ տարվա ընթացքում հիվանդությունից մահացել է ավելի քան 10.000 մարդ, նրանցից մեծ մասը Արևմտյան Աֆրիկայի երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում Սիերա-Լեոնեում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

