1107 դիտում
20:55 19-12-2014
«Բժիշկներ առանց սահմանների» միությունը կշարունակի աշխատել Կոտայքում
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են գործակցության հեռանկարային ուղղություններ, ինչպես նաև մարզի առողջապահության բնագավառի գործունեության արդյունավետությանը միտված հարցեր: Արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ համաձայն որոնց կազմակերպությունը կշարունակի իր աշխատանքները Կոտայքի մարզում մինչ 2015 թվականի ավարտը:
Միության պատասխանատուներն ընդգծել են, որ 2005 թվականից կազմակերպությունը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և Տուբերկուլյոզի ազգային կենտրոնի հետ` իր մասնակցությունն ունենալով տուբերկուլյոզի վերահսկողության, հիվանդության հնարավոր դրսևորումների վաղ հայտնաբերման և բուժման գործընթացների բարելավման, հիվանդների թերապևտիկ կրթության կազմակերպման և համանման այլ ասպարեզներում:
Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
1020 դիտում
14:23 29-01-2015
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակիցները կլքեն Սուդանը
1088 դիտում
10:13 23-03-2015
«Էբոլա»-ի դեմ անհապաղ միջոցներ չեն ձեռնարկվել. Բժիշկներ առանց սահմանների
774 դիտում
12:16 14-04-2015
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը 15 տոննայի չափ մարդասիրական օգնություն է հասցրել Եմեն
Այս բաժնից
1003 դիտում
23:37 10-01-2025
Արամ Ա Վեհափառը 2025-ը հռչակել է «ավանդույթների վերակենսավորման տարի»
4096 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1042 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան