Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը միաձայն ընտրվեց նորաստեղծ կուսակցության նախագահ: Մինչ այդ կուսակցության անդամները ընտրեցին կուսակցության խորհուրդ, հաստատեցին ծրագիրն ու կանոնադրությունը:
«Բոլորն ունեն ստարտային հնարավորություններ, որտեղ գործում է պատժի անխուսափելիության սկզբունքը, որտեղ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնում են ազատորեն, որտեղ կա անկախ դատական իշխանություն», -ի եզրափակիչ խոսքում հայտարարեց Մարուքյանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին, Մարուքյանն ասաց, որ իր ղեկավարած կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում: «Մենք դասական քաղաքական ուժի և նոր մոդելի քաղաքական մոտեցումների դիրքերից ենք հանդես գալիս: Մեր հռետորաբանության մեջ չկա ատելություն, չկա վիրավորանք, չկա մարդկանց սև ու սպիտակի բաժանելու մեթոդաբանություն, հետևաբար այդ պատճառով կարող է ձևավորվել կարծիք, թե կառուցողական ընդդիմություն ենք», -հայտարարեց Մարուքյանը: