1187 դիտում
20:55 11-12-2015
Շարժունակության շուրջ գործընկերության բարձրաստիճան հանդիպում Բրյուսելում
Բրյուսելում տեղի ունեցավ Շարժունակության շուրջ գործընկերության ՀՀ-ԵՄ բարձրաստիճան հանդիպումը, որր նպատակն էր քննարկել դեռևս 2011թ-ին Հայաստանի, Եվրամիության ու նրա անդամ տաս պետությունների միջև ստորագրված համատեղ հռչակագրի իրականացման գործընթացը:
ՀՀ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի նախարարությունների և ԵՄ-ում ՀՀ առաքելության ներկայացուցիչները, գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի գլխավոր տնօրինության, ԵՄ անդամ պետությունների և շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների ընթացքում հայկական կողմը ներկայացրեց միգրացիայի բնագավառում Հայաստանում իրականացված բարեփոխումները, կարևորվեցին մարդկանց միջև շփումների շարունակական խրախուսումը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, ԵՄ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված ծրագրերը:
Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի իրականացման առաջընթացն ու պայմանավորվել առավել համակարգված դարձնել ներգրավված կառույցների և կազմակերպությունների աշխատանքն, ապագա նախաձեռնություններն ու ծրագրերը:
Նմանատիպ նյութեր
2472 դիտում
15:32 24-01-2018
Բրյուսելում քննարկվել են Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը,
937 դիտում
13:19 06-11-2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին
Այս բաժնից
409 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
835 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
715 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը