Անվճար բուժզննում՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12.30, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի կլինիկական օրդինատորները Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնում անցկացնելու են անվճար բուժզննում՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի 18-ից բարձր տարիքի բնակչության համար:
Կատարվելու են սրտի, թոքի, քիթ-կոկորդ-ականջի, ներզատիչ գեղձերի, մաշկի և նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի գնահատման հետազոտություններ, ինչպես նաև կատարվելու է բերանի խոռոչի զննում, և անցկացվելու են բերանի խոռոչի հիգիենայի կազմակերպմանն ուղղված դասընթացներ: