211652_close_icon
views-count2475 դիտում article-date 17:42 13-05-2014

ՀՀ «Էրեբունի» բուժկենտրոնի առաջատար մասնագետներն անվճար բուժզննում կանցկացնեն ԼՂՀ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի բուժմիավորումներում

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների բնակչությանը, որ Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կժամանեն առաջատար մասնագետներ` սրտաբան, էնդոկրինոլոգ, ռևմատոլոգ, ալերգոլոգ, նյարդաբան, վիրաբույժ, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, ուռոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, վնասվածքաբան: Բժիշկ մասնագետների կողմից կիրականացվեն հիվանդների անվճար բուժզննում և խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության կկատարվեն նաև լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Շրջանների բնակչության բուժզննումը կիրականացվի տվյալ շրջանային բուժմիավորումներում` համաձայն ժամանակացույցի սկսած ժամը 1000-ից: Մարտակերտի շրջանային բուժմիավորում- մայիսի 14-ին, հեռ. /047/42-18-25 Ասկերանի շրջանային բուժմիավորում- մայիսի 15-ին, հեռ. /047/67-73-54 Մարտունու շրջանային բուժմիավորում- մայիսի 16-ին, հեռ. /047/82-21-67:

Նմանատիպ նյութեր