Կառավարությունը հաստատեց 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը
Կառավարության՝ սեպտեմբերի 24-ի նիստին հաստատվեց 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասնեց, որ որոշման նախագծով առաջարկվում է իրականացնել գործող ստանդարտների արդիականացում, միջազգայնացում, տարածաշրջանային ստանդարտների ներդաշնակեցում:
«Ի՞նչ է սա տալիս մեզ: Ստանդարտացման ոլորտում պետական աջակցության շրջանակում իրականացվող աշխատանքները հնարավորություն են տալիս ունենալ ստանդարտներ, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին:
Այդ պահանջներին համապատասխանող ապրանքները, ծառայությունները կամ որոշակի գործընթացներ հետագայում տարբեր տեսակի քաղաքականություններ մշակելիս կամ աշխատանքներ իրականացնելիս որևէ պրոբլեմի առաջ չեն կանգնում, որովհետև դրանք արդեն իսկ ներդաշնակ են աշխարհում ընդունված լավագույն կանոնների հետ»,- պարզաբանեց Պապոյանը՝ նշելով, որ որոշման նախագծի շրջանակում, օրինակ, կառավարման համակարգերի ոլորտում կմշակվի սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում: