211652_close_icon
views-count1026 դիտում article-date 10:28 10-12-2015

Թրամփը սպառնացել է ընտրություններում որպես անկախ թեկնածու ներկայանալ, եթե իր կուսակիցները չհարգեն իրեն

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը սպառնացել է նախագահական ընտրություններում որպես անկախ թեկնածու առաջադրվել, եթե կուսակցության անդամներն իրեն չհարգեն և չաջակցեն, հայտնել է CNN-ը: Նա նշել է, որ ներկա պահին ինքը և կուսակիցների հետ գտնվում է «փոխադարձ կախյալ վիճակում» և իրեն չեն ընկալում որպես ֆավորիտի և նախագահի թեկնածուի: Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Սպիտակ Տանը կոչ են արել հանրապետականներին հրաժարվել Թրամփին աջակցություն ցուցաբերելուց:

Նմանատիպ նյութեր