211652_close_icon

Փաշինյանի կուսակիցները, իրավապահ մարմիններն անելիք ունեն, նաև մեր հայրենակիցները քվեատուփի առաջ պետք է սա հիշեն. Խաչատրյանը՝ Փաշինյանի գրառման մասին

views-count2404 դիտում article-date 14:17 30-05-2025
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ խաչակրաց արշավանքը շարունակվում է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ հոգևորականի հասցեին արված հայհոյախառն ու վիրավորական գրառումներին:

«Այդ գրառումն անհարգալից լինելուց բացի, պարզ խուլիգանություն էր, նման ոճի գրառում երկրի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ: Կրթող և կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության և խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին: Առնվազն իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պետք է նման վարքագիծը քննարկման առարկա դարձնեն: Դրանից բացի, իրավապահ մարմինները, որ ավելի շատ մեղմ գրառումների հետևից գնում են, քրեական գործեր են հարցում, մարդկանց ազատությունից են զրկում նաև նրանք անելու բան ունեն, ինչպես նաև մեր հայրենակիցները քվեատուփի առաջ որոշում կայացնելիս նաև սա պետք է հիշեն»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր