211652_close_icon
views-count57354 դիտում article-date 19:59 16-09-2016

Ապարանի ճանապարհին 24-ամյա վարորդը Niva-ով 50 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրան քաղաքացիների հետ առաջինը օգնության են հասել քարոզարշավի մեկնող ԲՀԿ նախագահն ու կուսակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Աշոտ Մանուկյանը Արագած-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 ՍV 840 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել և տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել այդ պահին դեպի Գյումրի՝ քարոզարշավի մեկնող Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Լյովա Խաչատրյանը, Միքայել Մելքումյանը, ԲՀԿ-ական Վահե Կարապետյանը և քաղաքացիներ: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր