ՄԱԿ-ը քննադատել է ԵՄ պետություններին՝ միգրացիոն ճգնաժամի դեմ վատ պայքարելու համար
ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրեշը խիստ քննադատության է արժանացրել Եվրամիության անդամ երկրներին՝ ասելով, որ վերջիններս վատ պայքար են տանում միգրացիոն ճգնաժամի դեմ, գրում է Yle պարբերականը:
Նա կոչ է արել միգրանտների գրանցման կենտրոններ բացել, որտեղ հնարավոր կլինի որոշել, թե ովքեր իրականում ունեն ապաստանի կարիք:
Գուտերրեշի խոսքով՝ առավել բացասական վերաբերմունք ունեն փախստականների հանդեպ Արևելյան Եվրոպայի երկրները:
«Իսկ ի՞նչ կլինի, եթե Ուկրաինայի հակամարտությունը պատերազմի վերածվի և ուկրաինացիները ևս ցանկանան Եվրոպա գնալ»,-ընդգծել է նա: