4201 դիտում
08:07 10-12-2015
Պաշտոնանկություններ են սպասվում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթն այսօրվա համարում անդրադարձել է հնարավոր պաշտոնանկություններին և գրել.
«Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի հաջորդ օրը Բաղրամյան 26 հրավիրված բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական ու քաղաքական գործիչների մի մասի նկատմամբ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել:
Ըստ ականատեսների, Սարգսյանն ընդգծված սառն է եղել մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնց պատասխանատվության տակ գտնվող համայնքներում «այո»-ն ցածր ցուցանիշ է արձանագրել կամ «այո» ապահովելու ընթացքում խախտումներն ու կեղծիքները մեծ աղմուկի պատճառ են դարձել:
Սարգսյանը, ըստ նույն աղբյուրի, կոնկրետ անձանց անգամ հայացքով է հասկացրել, որ խիստ դժգոհ է նրանցից: Սույն վերաբերմունքը իշխանական շրջանակների ներկայացուցիչներին թույլ է տվել ենթադրել, որ առաջիկայում կադրային որոշ տեղաշարժեր են հնարավոր: Ընդ որում, խոսքն առաջին հերթին մի շարք մարզպետների մասին է:
Իշխանական շրջանակներում կանխատեսում են, որ Երևանի մի քանի վարչական շրջանների ղեկավարներ նույնպես կարող են հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոններին»:
Նմանատիպ նյութեր
1586 դիտում
09:08 01-02-2014
Մոտակա ամիսներին սպասվում են մարզպետների և նախարարների պաշտոնանկություններ, փոխատեղումներ. Հրապարակ
3304 դիտում
09:36 27-05-2017
ՊՆ֊ում լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան