211652_close_icon
views-count33804 դիտում article-date 17:44 09-12-2015

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. «Մասիս տոբակո» ընկերության ծխախոտով բարձած իրանական բեռնատարը բախվել է 07-ին, իսկ հետո հայտնվել Արփա գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մայիդ Սալմանի վարած բեռնատար ավտոմեքենան և Գեղամ Ստեփանյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PՏ 247 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանտարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ նույն վաշտի հետաքննիչ Արման Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` ավտոմեքենան բարձված է եղել մոտ 20 տոննա «Մասիս տոբակո» ընկերությանը պատկանող ծխախոտով և, ըստ վարորդի հայտարարության` ծխախոտը տեղափոխվում էր Իրաք: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ բեռնատարի անվադողերի մեծ մասը կիսամաշված էին և մեքենան ունեցել է տեխնիկական խոտան, սակայն վարորդն այդ ամենը անտեսել է և դեպի Մեղրի ընթանալիս` բախվել է 07-ին: Ճանապարհին Վայքի «Ճանշին»-ը կատարել է ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր