211652_close_icon

Հակառակորդի գնդակից զոհված Գարիկի հայրն էլ մի քանի ամիս առաջ էր մահացել. տղան շատ ծանր էր տարել հոր կորուստը

views-count17773 դիտում article-date 14:27 09-12-2015
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորումից մահաված 24-ամյա ՊԲ պայմանագրային զինծառայող Գարիկ Ավանեսյանը Արցախից է: Նրա հայրն էլ ամիսներ առաջ է մահացել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա կուրսընկերը, ով Գարիկի հետ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: «Գարիկը շատ ծանր էր տաում հոր մահը եւ ավելի մեծ պատասխանատվություն էր ստանձնել ընտանիքի ապրուստը հոգալու հարցում: Նրա եղբայրը հաշմանդամ է: Ինքն էր պահում մորն ու եղբորը: Նրա մահվան լուսը լսելը շատ ծանր էր բոլորիս համար, քանի որ եւ լավ ընկեր էր, եւ լավ ընտանիքի զավակ եւ իսկապես հայրենասեր էր իր տեսակով»,- ավելացրեց կորսընկերը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/ արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /101 արկ/, 82 /193 արկ/, 120 /35 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /27 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /17 արկ/ և հրասայլ /5 արկ/: Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր