211652_close_icon
views-count1570 դիտում article-date 11:58 02-07-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Ներքին Շենգավիթում հրդեհ է բռնկվել կայանված «Ford»-ում․ ջերմահարվել է նաև հարևանությամբ կայանված «Chevrolet Volt»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11 փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Ռուբեն Գրիգորյանը  և պարեկ Արամ Ենոքյան։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են «Ford» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի և խցիկի հատվածը և ջերմահարվել հարևանությամբ կայանված «Chevrolet Volt»-ը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր