Արտակարգ դեպք՝ Երևանում․ Թումանյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց․ ժամանել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնակատարը
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 քաղաքացու Թումանյան 5 հասցեից տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածները հետազոտման փուլում են, և այս պահին հնարավոր չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, համայնքային ոստիկանները պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Թումանյան փողոցի 5-րդ շենքի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս հոսանքահարվելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։