Գիշերը զոհված 19-ամյա Ֆիդարը ժամեր առաջ էր փրկվել հակառակորդի գնդակից եւ զանգով հայտնել հորը. նա դաշնամուր նվագել է շատ սիրել եւ կարատեով է զբաղվել. մանրամասներ
Հակառակորդի գնդակից այս գիշեր զոհված 19-ամյա Ֆիդար Ալոյանը զոհվելուց ժամեր առաջ զանգահարել է հորը եւ հայտնել, որ վաղ առավոտյան հրաշքով է փրկվել հակառակորդի գնդակից՝ այն դիպչել էր սաղավարտին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ալագյազի գյուղապետ Ազիզ Մհոյանը:
Տղան նաեւ գյուղապետի ազգակակն է: Ֆիդարը իրենից փոքր եւս երեք եղբայր ունի: Ապրում են ծնողների հետ: Տատն ու պապն էլ Գերմանիայում են և վաղը պետք է վիրահատեն պապի սիրտը:
«Ֆիդարը Ապարանում դաշամուրի էր գնում, շատ լավ նվագում էր: Կարատեիստ էր, մրցումների էր մասնակցում ու միշտ հաղթանակում: Արտակարգ երեխա էր ու չենք կարողանում համակերպվել այս կորստի հետ»,- ասաց գյուղապետը: