Անհայտ անձինք փորձել են ներխուժել թուրքական Hurriyet թերթի գլխավոր գրասենյակ
200 հոգանոց խումբը փորձել է գրոհել թուրքական Hurriyet թերթի գլխավոր գրասենյակը, հաղորդել է թերթը:
Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր: Նրանք հակակառավարական կարգախոսներ հնչեցնելով հարձակվել են թերթի գլխավոր գրասենյակի դարպասների մոտ հերթապահություն իրականացնող անվտանգության աշխատակիցների վրա և փորձել ներխուժել շենք՝ քարեր նետելով շենքի վրա, սակայն ոստիկանությունն արագորեն մոտեցել է և վերջիններս հեռացել են այնտեղից: