Իրանը նվազեցրել է Թուրքիային մատակարարվող գազի ծավալները
Ձմեռային ժամանակաշրջանում ներքին սպառման պահանջները բավարարելու նպատակով Իրանը նվազեցրել է Թուրքիային մատակարարվող գազի ծավալները 30 մլն խմ-ով, ինչը անհանգստացրել է Թուրքիայի իշխանություններին, գրում է Haberturk-ը:
Թերթը նշում է, որ Իրանից օրական 28-30 մլն խմ գազ էր արտահանվում Թուրքիա, իսկ երեկ գիշերվանից գազի ծավալները նվազեցվել են մինչև 14-15 մլն խմ-ի (մոտ 60 %-ով):
Թերթը հավելում է, որ Թուրքիան մտավախություն ունի, որ նույնկերպ կվարվի նաև Ռուսաստանը: Իսկ Թուրքիան օրական սպառվող գազի կեսը ստանում է այդ երկրից: