1318 դիտում
13:09 09-12-2015
Հերոսների սխրանքի պատմությունները սերունդներ են դաստիարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
«Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպությունը «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակներում ներկայացնում է Արցախյան պատերազմում զոհված հերոսների մասին պատմող հոլովակներ։ Ծրագիրը մեկնարկել է 2014թ.։ Առաջին 30 հոլովակներում անդրադարձ է կատարվել Արցախյան ազատամարտի հերոսներից նրանց, ովքեր զոհվել են պատերազմի դաշտում և հետմահու պարգևատրվել Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:
Ինչպես նշում է «Աշխարհազոր» ՀԿ նախագահ Րաֆֆի Գևորգյանը, նախորդ հոլովակների վերաբերյալ արձագանքը շատ մեծ էր, ինչը ոգևորեց իրենց շարունակելու ծրագիրը։ Ծրագրի երկրորդ փուլում տրամաբանական շարունակությունն ապահովելու համար ընտրվել են հետմահու ՀՀ Երկրորդ աստիճանի մարտական խաչի արժանացած, ինչպես նաև ԼՂՀ Մարտական խաչ շքանշան ստացած ազատամարտիկներ, ովքեր աչքի են ընկել իրենց սխրանքով ու հերոսական ուղով։ Երկրորդ փուլում ընդհանուր առմամբ պատրաստվել է 34 տեսանյութ։ Պահպանել է նախորդ տեսանյութերի հիմնական ոճային կողմը՝ երաժշտական, համակարգչային ձևավորումները։ Այս անգամ ավելի շատ աշխատել են նկարների որակի բարձրացման ուղղությամբ։
Րաֆֆի Գևորգյանը նշում է, որ հոլովակները ցուցադրվել են հանրապետական եթերային ծածկույթն ապահովող գրեթե բոլոր հեռուստաալիքներով, ինչպես նաև՝ առանձին մարզային հեռուստաընկերություններով։ ՀԿ նախագահը հատուկ ընդգծում է այն փաստը, որ որոշ հեռուստաընկերություններ, հատկապես «Երկիր Մեդիա», «Արարատ», Հանրային հեռուստաընկերությունները, տևական ժամանակ ու մեծ պատրաստակամությամբ են ցուցադրում մեր հերոսների մասին պատմող հոլովակները։ Րաֆֆի Գևորգյանը նկատում է, որ արդյունքներից գոհ են։ Մեր հերոսների մասին պատմող հոլովակները հասել են հարյուրհազարավոր հեռուստադիտողների, դրանք տեղադրվել են «Աշխարհազոր» ՀԿ-ի յութուբյան ալիքում, ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում։
«Աշխարհազորի» նախագահն ընդգծում է, որ ծրագիրը վաղեմության ժամկետ չունի, և իրենք շարունակելու են աշխատանքները՝ ավելի ու ավելի մեծ թվով հերոսների անդրադառնալով ու նրանց սխրանքի պատմությունները ներկայացնելով հանրությանը։ Սա ոչ միայն հերոսների հիշատակը վառ պահելու, այլև սերունդներին դաստիարակելու նպատակ ունի։
Ինչպես 2014թ., այնպես էլ 2015 թվականին հոլովակները նկարահանվել են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1387 դիտում
12:46 04-10-2014
Պետոյի, Կարոտի ու մեր մյուս հայրենամարտիկների սխրանքները դաստիարակում են սերունդներ
1344 դիտում
15:49 04-12-2015
«Չարդախլու՝ հերոսների հայրենիք». ֆիլմ, որ սերունդներ է դաստիարակելու
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին