Air France-ը վերականգնում է ուղիղ չվերթները դեպի Իրան
Ֆրանսիական Air France ավիափոխադրող ընկերությունը 2016 թվականի ապրիլ ամսից կվերսկսի ուղևորափոխադրումները Իրան, հաղորդում է Ria Novosti-ն:
Ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ շաբաթական 3 չվերթ կիրականացվի Փարիզից Շառլ դը Գոլ օդանավակայանից Թեհրան:
Նշենք, որ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը խզվել է 2008 թվականին, երբ միջազգային տնտեսական պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի դեմ: