Air France-ի համար օդաչուների երկշաբթյա գործադուլն արժեցել է գրեթե կես միլիարդ եվրո
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիական Air France ավիաընկերության համար օդաչուների երկշաբթյա գործադուլն արժեցել է գրեթե կես միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է ավիաընկերության ֆինանսական տնօրեն Պիեռ Ֆրանսուա Ռիոլաչիին:
Նա մանրամասնել է, որ տվյալ գումարի մեջ մտնում են ինչպես անմիջականորեն ավիափոխադրողի կրած կորուստները գործադուլի ժամանակ, այնպես էլ այն ծախսերը, որոնք գործադուլի պատճառով վճարվել են դժգոհ ուղևորներին: Նրանց ապահովել են իջևանատեղիով, վճարել են փոխհատուցում, գնել են նոր տոմսեր:
Միևնույն ժամանակ ավիաընկերությանը հաջողվել է տնտեսել որոշակի գումարներ: Դա մասնավորապես վերաբերում է ինքնաթիռների չթռչելու արդյունքում վառելիք խնայելուն: Air France-ի օդաչուների գործադուլը տևել է սեպտեմբերի 15-28-ը: