Երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում այսօր տեղի է ունեցել երկրաշարժ:
Anadolu-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 01:27-ին:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4,5 մագնիտուդ, հիպոկենտրոնը գտնվել է 6,68 կմ խորության վրա:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան:


