Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Հաթայ նահանգում այսօր ժամը 02:30-ին տեղի է ունեցել երկրաշարժ:
Թուրքիայի Բողազըչիի համալսարանի Քանդիլի լաբորատորիայի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4,4 մագնիտուդ:
Երկրաշարժի հիպոկենրոնը գտնվել է 11կմ խորության վրա: Ցնցումների էպիկենտրոնը եղել է նահանգի Իսկենդերուն շրջանում:
Ավերածություններ և տուժածներ չկան: