211652_close_icon

Երկրաշարժ՝ Թուրքիայում

views-count2093 դիտում article-date 12:32 18-03-2014
Այսօր առավոտյան Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել: Բողազըչիի համալսարանի Քանդիլի հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են Թուրքիայի ժամանակով ժամը 08:16-ին: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Հաքքարի նահանգի Քեչաթլի գյուղը, հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան:

Նմանատիպ նյութեր