Նավթի գները բարձրացել են
Առևտրի միջազգային բորսաներում գրանցվել է նավթի գնի աճ, հաղորդում է gazeta.ru-ն:
Մասնավորապես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,54 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 40,93 ԱՄՆ դոլար:
Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,27 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 37,75 ԱՄՆ դոլար:


