Դոնալդ Թրամփը կոչ է արել արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ
                        ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայի Սան-Բերնարդինո քաղաքում մուսուլմանի կողմից իրականացված ահաբեկչության հետ կապված՝ հորդորում է երկրի իշխանություններին թույլ չտալ մուսուլմաններին մուտք գործել երկիր, հաղորդում է BBC-ն:
Նա նշել է, որ մուսուլմանները ատում են Ամերիկան և կարող են ժողովրդին մեծ հարված հասցնել, իսկ սահմանի փակումը Թրամփն անհրաժեշտ է համարում  այնքան ժամանակ, մինչև որ ամերիկյան իշխանությունները չհասկանան, թե ինչ է տեղի ունենում:
Սպիտակ Տունը նախագահի թեկնածուի կոչը անվանել է ազգի շահերին հակասող:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

