Իրաքի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իրաքի Ազգային կրոնական խորհրդի նախագահ շեյխ Յուսիֆ ալ Նասրին հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից «իր արարքների համար»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, գրում է [url=http://asbarez.com/179299/iraq-muslim-leader-calls-of-turkey-to-apologize-for-genocide/?fbclid=IwAR2OGaZjE4GbQSlHiWZH-Yh7_mKMMEIhHGePqew0aMw1WnxWTq2SvBq-b2k]asbarez.com[/url]-ը:
Հայտարարությունը նա արել է ապրիլի 17-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ հանդիպման ժամանակ:
ալ Նասրին դատապարտել է Օսմանյան կայսրության իրագործած «անմարդկային ոճիրը»՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել իրենց իսկ սերունդի անունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև այլ հոգևոր առաջնորդներ, ովքեր ՀՀ դեսպանի հետ խոսել են Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների միջև համագործակցությունն ամրապնդելու իրենց ջանքերի մասին։
Ընդգծվել է հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրաքի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերը:
Հանդիպման ավարտին հոգևոր առաջնորդները իրենց ողջույններն ու բարեմաղթանքներն են հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Նրանք նաև կարևորել են Իրաքի բազմաէթնիկ և բազմակրոն բնակչության պահանջմունքները բավարարելու համար համատեղ նախաձեռնություններ մշակելու