Դոնալդ Թրամփը պնդում է, որպեսզի մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելվի
                        ԱՄՆ նախագահիօ հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը նախօրեին կրկին հաստատել է Միացյալ Նահանգներ բոլոր մուսուլմանների մուտքն արգելելու իր համոզմունքը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Հարկավոր է վերջ դնել քաղաքական կոռեկտությանը: Մենք ծայրահեղական սիլամի հետ խնդիրներ ունենք»,-նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ ասել է նա: 
Վերջինս հավելել է, որ գաղափարին կողմ են նաև շատ մուսուլմաններ: 
«Ես շատ մուսուլման ընկերներ ունեմ և չեմ ասի, թե նրանցից շատերն ինձ շնորհակալություն են հայտնելու նրա համար, որ բարձրացրելեմ այս թեման»,-ադել է Թրամփը: 
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում հաղթանակելու դեպքում արգելելու է մուսուլմանների մուտքը ԱՄՆ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

