Դունգա. «Ոսկե» գնդակի համար քվեարկել եմ Նեյմարի համար. այժմ նրա ժամանակն է
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հայտարարել է, որ եկել է ժամանակը, որպեսզի «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը նվաճի «Ոսկե գնդակը»:
«Ես քվեարկել եմ Նեյմարի օգտին: Եկել է նրա ժամանակը, թեպետ նրանք բոլորն էլ նույն խաղամակարդակն ունեն:
Անցած տարի Ռոնալդուն պարզապես ֆանտաստիկ խաղաց: Այս մրցաշրջանում էլ նա վատ չի խաղում, սակայն այնպիսի մարզավիճակում չէ, ինչպես՝ նախորդ տարի:
Մեսին լավ խաղաց, հետո վնասվածք ստացավ, իսկ Նեյմարը պարզապես փայլում է: Նա իր վրա վերցրեց «Բարսելոնայի» առաջատարի դերը: Այնպես որ, կարծում եմ, այժմ նրա ժամանակն է» ասել է Դունգան: