Զլաթան Իբրահիմովիչ. Այժմ մենք գիտենք, որ «Ոսկե գնդակի» համար Մեսիի հետ պայքարում էր ոչ թե Ռոնալդուն, այլ՝ Պերեսը
«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը մեկնաբանել է այն փաստը, որ «Ոսկե գնդակը» հանձնել են «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:
Շվեդը հայտարարել է, որ մրցանակի համար Մեսիի հետ պայքարում էր «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ ակնարկելով, որ «Ոսկե գնդակը» նորիս ստացել է մադրիդյան ակումբի խաղացողը:
«Այժմ մենք գիտենք, որ «Ոսկե գնդակի» համար Մեսիի հետ պայքարում էր ոչ թե Ռոնալդուն, այլ՝ Պերեսը», ասել է Իբրահիմովիչը: