Էրդողանի որդուն այժմ անվանում են «ԻՊ-ի նավթի նախարար»
Չնայած Արևմուտքը հրաժարվում է խոստովանել, որ Անկարան մասնակից է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ նավթային գործարքներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի գործունեությունը ապացուցում է դա, գրում է գերմանական Handelsblatt պարբերականը:
Թերթը նշում է, որ Իրաքում ջիհադիստների հետ կապի համար Բիլալին անգամ անվանում են «ԻՊ-ի նավթի նախարար»:
Այդ է վկայում նաև 2013 թվականին ի հայտ եկած հեռախոսային ձայնագրությունը, որում Էրդողան Ռեջեփը որդուն խորհուրդ է տալիս տնից դուրս բերել բոլոր փողերը, իսկ 2014 թվականի սկզբին այլ հեռախոսային զրույց ի հայտ եկավ, որում խոսվում էր շուրջ 10 մլն դոլարի մասին: Ենթադրվում էր, որ խոսքը գնում է ԻՊ-ից գնված նավթի փոխադրման համար նավթատար կառուցելու մասին:
Թերթը հավելում է, որ Բիլալը ասիական երկրներ էր ուղարկում ԻՊ-ից գնված նավթը, և նույնիսկ թուրքական մամուլն էր անդրադարձել դրան՝ գրելով, թե ինչ են անում սիրիական ափերի մոտ Բիլալին պատկանող նավերը:


