Քիմ Քարդաշյանը տղա է ունեցել
35-ամյա հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը այսօր առավոտյան արու զավակ է ունեցել: Փոքրիկը ծնվել է Լոս Անջելեսի էլիտար կլինիկաներից մեկում՝ կեսարյան հատումով:
Քարդաշյանների պաշտոնական կայքը հայտնել է, որ մայրն ու տղան իրենց լավ են զգում: Ուշագրավ է, որ այսօր վաղ առավոտյան Քիմ Քարդաշյանը կարծես զգալով մոտալուտ ծննդաբերությունը, լուսանկար էր հրապարակել հետևյալ գրառմամբ. «Պատրաստ եմ ցանկացած դեպքում»:
Նշենք, որ սա Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երկրորդ երեխան է: Առաջնեկը աղջիկ է՝ փոքրիկ Նորթին: