Քիմ Քարդաշյանը միացել է «Փրկենք Քեսաբը» կոչին
Համացանցում մեծ թափով տարածվող «Փրկենք Քեսաբը» կոչին է միացել նաև Քիմ Քարդաշյանը:
Ինչպես հայտնի է, մարտի 21-ին թուրքական 4 անցակետերի տարածքից Սիրիայի հայաշատ Քեսաբ բնակավայրի վրա հարձակում իրականացրեց ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը:
Twitter-ի իր միկրոբլոգում Քարդաշյանը գրել է. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, Google-ով նայեք. Դա ողբերգություն է: Որպես հայ, ես մեծացել եմ նման ցավալի պատմություններ լսելով»:
Ավելի ուշ Ք. Քարդաշյանը գրել է. «Աղոթում եմ բոլորի համար»: