Գերմանիան հրաժարվել է ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցել Ռուսաստանի հետ
Գերմանիայի կանցլերի վարչության ղեկավար Պետեր Ալտմայերը հայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստվում համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, տեղեկացնում է mk.ru-ն:
«Բեռլինը Մոկվայի հետ ռազմական միության մեջ չի մտնի ԻՊ-ի դեմ պայքարելու համար»,-ասել է նա:
Ալտմայերի խոսքով՝ Եվրամիությունը ևս այդ հարցում չի համագործակցի ոչ Ռուսաստանի հետ, ոչ էլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, քանի որ Ասադի գործողությունների հետևանքով հազարավոր սիրիացիներ դարձան փախստականներ: